Մենք մեկ ոտքով արդեն ֆինանսական ճգնաժամի մեջ ենք. Լուկաշենկո
Մենք մեկ ոտքով արդեն ֆինանսական ճգնաժամի մեջ ենք: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հաղորդում է Բելթան:
«Չեմ ուզում պարզունակ թվալ, սակայն կասեմ իմ կարծիքը: Ինչ վերաբերում է ֆինանսատնտեսական ճգնաժամին, ապա մենք մեկ ոտքով արդեն ճգնաժամի մեջ ենք: Եվ այժմ փորձում ենք այդ ոտքն իր տեղը վերադարձնել: Ո՞րն է գլխավոր հարցը՝ կհաջողվի՞ արդյոք վերադարձնել իր տեղը, թե՞ երկրորդ ոտքն էլ կհայտնվի ճգնաժամի մեջ»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ դեռ պարզ չէ, թե որքան կվատթարանա աշխարհի տնտեսական իրավիճակը: «Կվերլուծենք եւ կդիտարկենք տարբեր ուղղություններ»,- հավելել է Լուկաշենկոն: