Թուրքիայում կորոնավիրուսի տարածման պատճառով հետաձգվել են բոլոր միջոցառումները
Թուրքիայում կորոնավիրուսի տարածման պատճառով հետաձգվել են բոլոր գիտական, մշակութային միջոցառումները: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանը:
Թուրքիայում կորոնավիրուսից մահացել է 4 մարդ: Այս մասին հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան: Վարակման դեպքերի թիվը հասել է 359-ի:
Ընդհանուր առմամբ 9800 մարդ կարանտինի մեջ է գտնվում:
Ավելի վաղ Էրդողանը թուրքերին կոչ է արել մնալ տանը առնվազն 3 շաբաթ:
Անկարան դադարեցրել է դեպի 20 երկրներ չվերթները, փակ են բոլոր դպրոցները, սրճարաններն ու բարերը, արգելվել են զանգվածային աղոթքները:
Տնտեսության վրա կորոնավիրուսի ազդեցությունը մեղմելու համար Թուրքիայի ԿԲ-ն կրճատել է տոկոսադրույքը 100 բազիսային կետով՝ մինչեւ 9,75%, իսկ կառավարությունը հրապարակել է բիզնեսի աջակցման համար 15 մլրդ դոլարի օգնության փաթեթը: