Մայքլ Դուգլաս. Իմ և Քեթրինի միջև ամենի ինչ կարգին է
Վերջերս շատ են քննարկում Մայքլ Դուգլասի և Քեթրին Զեթա Ջոնսի անձնական կյանքը:
Մայքլ Դուգլասին հարցազրույցներից մեկի ժամանակ հարցրել են, թե այժմ նրանց հարաբերություններն ինչպիսին են, և դերասանը տվել է հետևյալ պատասխանը.
«Ես և իմ կինը շատ լավ հարաբերությունների մեջ ենք: Իսկ լրատվամիջոցներն առիթը բաց չեն թողնում անիմաստ բաներ գրելու: Մեզ մոտ ամեն ինչ կարգին է, ուղղակի մենք որոշել ենք որոշ ժամանակ առանձին ապրել, իսկ լրատվամիջոցները դրանից մեծ աղմուկ են բարձրացրել և որոշել են մեզ բաժանել»:
Այս ամենից հետո էլ լրատվամիջոցները կրկին չեն հավատում Մայքլի խոսքին: Այս ամենի ճիշտ լինելը միայն ժամանակը ցույց կտա: