Ադելը վերադառնում է. մինուս 45 կիլոգրամ գումարած ալբոմ
Երբ մի քանի ամսվա ընթացքում Ադելը նիհարեց 44,5 կիլոգրամ, լուծարեց իր Remedy Touring LLP երաժշտական ընկերությունը եւ հայտարարեց, որ դադարեցնում է համերգային գործունեությունը, խոսում էին, թե նրա երգը երգված է։
Իբրեւ Ադելը կորցրել է ձայնը։ Սակայն նա անձամբ է հերքել տխուր ենթադրությունները. սեպտեմբերին կթողարկվի բրիտանացի երգչուհու հերթական՝ չորրորդ ալբոմը։
Ձայնասկավառակի հաջողությանը հավատում է հայտնի «One Republic» խմբի մենակատարը՝ Ռայան Թեդերը, որը մասնակցել է ձայնագրությանը։ Երաժիշտի խոսքով՝ «Ադելի ձայնն ավելի լավ է հնչում, քան նախկինում»։ Բացի այդ՝ հանրությունը պարզապես կարոտել է սիրելի երգչուհու ալբոմներին. նախորդը թողարկվել էր դեռ 2015թ.-ին։
Աղբյուրը՝ The Independent