Մեկ օրում մահվան 149 դեպք. Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 1433-ի, վարակվածների թիվը՝ 19 644-ի
Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 149 դեպք: Այդպիսով զոհերի թիվը հասել է 1433-ի, վարակվածների թիվը՝ 19 644-ի, հաղորդում է Press TV-ն:
Այս մասին հայտարարել է Իրանի առողջապահության փոխնախարար Ալիրեզա Ռայիսին:
Նրա խոսքով՝ մեկ օրում գրանցվել է վարակման 1237 նոր դեպք, վարակվածների թիվը հասել է 19 644-ի: Ամենից շատ դեպքեր են գրանցվել Թեհրանում, Իսֆահանում եւ Գիլանում:
Նա նաեւ հայտնել է, որ ապաքինվել է 6745 պացիենտ:
Հիշեցնենք, որ աշխարհում կորոնավիրուսով վարակման ընդհանուր թիվը հասել է 253 791-ի, զոհերի թիվը՝ 10 406-ի: