Ադրբեջանի և Իրանի սահմանին զինված միջադեպ է տեղի ունեցել
Ադրբեջանի և Իրանի սահմանին զինված միջադեպ է տեղի ունեցել:
Ինչպես հայտնում է haqqin.az-ը, մարտի 19-ին տեղական ժամանակով 22:20-ին սահմանապահ վերակարգը կանխել է Իրանից Ադրբեջան պետական սահմանի ապօրինի հատման փորձը: Սահմանախախտներն, անտեսելով նախազգուշացումները, չեն ենթարկվել հրամանին, հրազենից կրակ են արձակել սահմանապահ վերակարգի վրա:
Վերակարգը զենք է կիրառել և վնասազերծել երկու իրավախախտներին: Նրանցից մեկից առգրավվել է վինչեսթեր տեսակի հրացան, իսկ մյուսից՝ Glock մակնիշի ատրճանակ, գիշերային տեսանելիության սարք, տարածքում նաև հայտնաբերվել են փամփուշտների պարկուճներ:
Իրադարձության վայրում թմրամիջոցներով 2 պարկ է հայտնաբերվել, հիմնականում հերոին, ափիոն և մարիխուանա, ընդհանուր 61 կգ քաշով: Իրադարձության վայրին մոտ ձերբակալվել է երկու տղամարդ, երկուսն էլ Ադրբեջանի բնակիչներ են: