Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը սկսել են փորձակել կենդանիների վրա
Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի նախատիպը սկսել են փորձակել կենդանիների վրա: Այս մասին հաղորդվում է «Ռոսպոտրեբնադզորի» կայքում:
Պատվաստանյութի նախատիպերը՝ հիմնված 6 տարբեր տեխնոլոգիական պլատֆորմների վրա, մշակվել են «Ռոսպոտրեբնադզորի» ենթակայության պետական գիտական վիրուսաբանության եւ բիոտեխնոլոգիայի «Վեկտոր» կենտրոնում:
Հիմա պատվաստանյութերի նախատիպերի իմունոգենությունը փորձարկում են զգայուն լաբորատոր կենդանիների վրա: Նրանք այսպես կկարողանան որոշել առավել հեռանկարային եւ անվտանգ նախատիպերը, որոնք ապահովում են ինչպես բջջային, այնպես էլ հորմոնային իմունային պատասխանի ձեւավորումը: Այդ թվում որոշվելու են ապագա պատվաստանյութի բաղադրությունը, դեղաչափը եւ ներարկելու մեթոդը:
Գիտնականները կարծում են, որ պատվաստանյութի ներդրումը հնարավոր կլինի ընթացիկ տարվա արդեն վերջին եռամսյակում: