ՀՀ դեսպանատունը հաստատեց. Հայաստանից Կրասնոդար մեկնած ՀՀ քաղաքացու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը հաստատեց տեղեկատվությունը, որ նոր տիպի կորոնավիրուսի վարակ է հայտնաբերվել մարտի 11-ին Հայաստանից ՌԴ մեկնած ՀՀ քաղաքացու մոտ:
«Վերջինս ներկայումս գտնվում է Կրասնոդարի երկրամասի հիվանդանոցներից մեկի` COVID-2019-ով վարակվածների մեկուսացման համար նախատեսված բաժանմունքում»,-ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Operativ լրատվականը հայտնել էր, Կուբանում կորոնավիրուսով վարակված եւ Սոչիի հիվանդանոցում հոսպիտալացված երկրորդ մարդը եկել էր Հայաստանից, նրա հետ շփվածների շրջանակը պարզվել է, բոլորը, ում հետ նա շփվել է, մեկուսացված են, հայտնում է Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը:
«Կորոնավիրուսային ինֆեկցիայով երկրորդ հիվանդացածը հիմա Սոչիի հիվանդանոցի մեկուսացված բոքսում բուժում է ստանում: Այդ մարդը տարածաշրջան էր եկել Հայաստանից: Կրասնոդարի երկրամասում հիվանդացածների շփումների շրջանակը օպերատիվորեն պարզվել է: Բոլորը, ում հետ նրանք շփվել են, հիմա մեկուսացված են բժիշկների հսկողության ներքո»,- նշված է հաղորդագրության մեջ: