Մոսկվայում կարանտինի չի սահմանվի
Մոսկվայում կարանտինի չի սահմանվի, այս պահին նման հնարավորություն չի քննարկվում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Այժմ նման հարց ոչ մի ձեւ չի քննարկվում»,- ասել է նա: Նրա խոսքով՝ անհրաժեշտություն չկա, որպեսզի Վլադիմիր Պուտինը թեստ հանձնի, քանի որ նրա մոտ կորոնավիրուսի ախտանիշներ չկան:
«Նա թու, թու, թու իրեն լավ է զգում եւ աշխատում է: Մարդիկ, որոնց հետ նա շփվել է, կորոնավիրուսի թեստ են հանձնել: Նրանք, ովքեր շարունակում են աշխատել նախագահի հետ, պետք է նման միջոցներ ձեռնարկեն»,- հավելել է Պեսկովը: