Պոլիտեխնիկը 3.000.000 ՀՀ դրամ է փոխանցել Կորոնավիրուսի կանխարգելման համար ստեղծված հաշվին
Պոլիտեխնիկը՝ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամը, միանում է կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն
ուղղված առողջապահության նախարարության միջոցառումների աջակցման գործընթացին և Ռեկտորատի որոշման համաձայն գանձապետական համապատասխան հաշվին փոխանցում է 3․000000 ՀՀ դրամ, այս մասին հայտնում է ՀԱՊՀ Ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը, ավելացնելով, որ Պոլիտեխնիկը հետայսու ևս պատրաստակամ է իր մասնակցությունը բերել COVID19-ի կանխարգելող ցանկացած միջոցառմանը։