Ստաս Միխայլովը միջոց է գտել COVID-19-ի դեմ
Երգիչ Ստաս Միխայլովը՝ բալզակյան տարիքի կանանց սիրելին, բարդ ժամանակներում որոշել է թարմացնել մարդկանց։ Եվ միջոց է առաջարկել կորոնավիրուսի դեմ։
Ստաս Միխայլովն «Artik&Asti» խմբերի հետ համատեղ կոմպոզիցիա է ձայնագրել՝ «Возьми мою руку»։ Արտիստին հաջողվել է մի երգում համադրել ե՛ւ ռոմանտիկ տեքստ, որը բնորոշ է Միխայլովի ստեղծագործությանը, ե՛ւ ժամանակակից մեղեդի ռեփով, որը բնորոշ է «Artik&Asti»-ն։
«Երբ տեսա այս երգի տեքստը, անմիջապես հասկացա, որ այն զուգերգ կլինի. այն հարկավոր էր կենդանացնել կանացի վոկալով ու ռեփով։ «Artik&Asti»-ի հետ հենց այսպես էլ ստացվեց։ Ասթիի անհվանական ձայնը, վստահ եմ, կրկին կգրավի բոլորին, իսկ Արտիկի հատվածը երգին դրամատիզմ է ավելացնում։ Այն պայմաններում, երբ մարդիկ անհանգստանում են եւ տրվում խուճապի, հարկավոր է աջակցել միմյանց։ Եվ այս երգը թարմ օդի շունչ է»,- ասում է Ստաս Միխայլովը։
Ստասը նշել է, որ մենք արդեն իսկ շատ բարդ ժամանակներ ենք վերապարել եւ ամենակարեւորը համարում է չվհատվելը։