Կորոնավիրուսի համապատկերին հանրապետականներն առաջարկել են ԱՄՆ բնակիչներին վճարել 1200-ական դոլար
Կորոնավիրուսի համապատկերին հանրապետականներն առաջարկել են ԱՄՆ բնակիչներին վճարել 1200-ական դոլար: Նրանք ցանկանում են այսպիսի օգնություն հատկացնել նրանց, ում եկամուտը տարեկան 75 հազար դոլարից քիչ է: Հանրապետական կուսակցությունն առաջարկում է ընտանիքներին եւս 500-ական դոլար վճարել յուրաքանչյուր երեխայի համար, փոխանցում է DW-ն:
Այս միջոցառումները երկրի տնտեսությանն աջակցելու հանրապետականների ծրագրի մասն է, ընդհանուր գումարը մոտ տրիլիոն դոլար է (շուրջ 900 հազար եվրո): Այսպես՝ կոնկրետ ճյուղերին աջակցելու համար նախատեսված է 200 մլրդ դոլարից ավելի, դրանից գրեթե 60 մլրդ-ն այն ընկերությունների համար, որոնք կատարում են ուղեւորների եւ բեռների ավիափոխադրումներ: Սպասվում է, որ առաջիկայում այս ծրագիրը կքննարկի ԱՄՆ Սենատը: