ՊԵԿ-ն օրինապահ հարկ վճարողներին հավաստագրեր է շնորհում հեռահար եղանակով (Լուսանկարներ)
Պարտաճանաչ տնտեսվարողների խրախուսումը շարունակվում է
Աշխարհում կորոնավիրուսի տարածման պայմաններում չի կասեցվել Հայաստանում հարկերը պարտաճանաչ վճարող տնտեսվարողների խրախուսումը:
«Օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագրերը հարկ վճարողներին շնորհվում են հեռահար եղանակով: Պետական եկամուտների կոմիտեն 8 տնտեսվարողի հավաստագիր է ուղարկել փոստային կապով` պահպանելով անվտանգության կանոնները:
2020թ. տարեսկզբից հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 32 տնտեսվարող: 21 հարկ վճարողի դիմում բավարարվել է (այդ թվում՝ 2019 տարեվերջին ստացված 2 դիմում), 9 դիմում մերժվել, ևս 4 դիմում ուսումնասիրության փուլում է:
Հիշեցնենք, որ օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում՝ «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:
Օրինապահ հարկ վճարողների ցանկ
1 «ՕՊՏԻՄ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ
2 «ԳԱԲԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ
3 «ԹԱԳ ՀԷՄ» ՍՊԸ
4 «ՌԷԿԱ» ՍՊԸ
5 «ԱՐՓԻՍՈԼԱՐ» ՍՊԸ
6 «ՍՈՎԹ ՊԱՊԻՐՈՒՍ» ՍՊԸ
7 «ՖՅՈՒՉՐ ՍԹԱՅԼ» ՍՊԸ
8 «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին