«Կարենովիրուս», կամ ոտելուց առաջ լվացեք ոտքերը. Comedy Production-ի աստղերը՝ կորոնավիրուսի մասին
«ТНТ»-ի աստղերը, Comedy Club-ի անդամները յուրօրինակ կերպով են խոսում կորոնավիրուսի կանխարգելման մասին։ Մարիկ Մարտիրոսյանն Instagram-յան էջում պարզապես հրապարակել էր հիգիենայի կանոններն ու կոչ արել խուճապի չմատնվել։ Նրա կինը՝ Ժաննա Լեւինան, գտել է իր միջոցը՝ օձի տեսքով ականջօղեր կրել եւ իջնել նկուղ։
Իսկ արտիստ, Comedy Woman-ի պրոդյուսեր Նատալյա Եփրիկյանը հրապարակել է Հայաստան իր վերջին ճանապարհորդության լուսանկարը։ «Ինքնամեկուսացում՝ օր առաջին, #կորոնավիրուս, #Հայաստան եմ ուզում գնալ»,- Instagram-ում հրապարակված լուսանկարն այսպես է մակագրել նա։
Լուսանկարներն՝ այստեղ:
Comedy Production-ի նրա գործընկեր Գարիկ Խարլամովը խորհուրդ է տալիս մանրամասն լվանալ ոչ միայն ձեռքեր, այլեւ ոտքերը, ինչպես ասում են՝ համենայն դեպս։ «Միանում եմ չելենջին, գլխավորը լվացեք ձեռքերն ու ոտքերը եւ առահասարակ միշտ լվացվեք, եւ ոչ մի վարակ չի անցնի»,- իր տեսանյութը մակագրել է նա։ Միայն թե այդ հումորը դուր է եկել ոչ բոլոր հետեւորդներին. հատկապես նյարդային, խուճապի մատնված քաղաքացիները հումարը չեն գնահատել։ Փոխարենն ուրախացել են նրանք, ովքեր սիրում են միշտ ուրախ, ստեղծագործ հումորիստի աշխատանքը։
Տեսանյութն՝ այստեղ: