Ռոհանին կոչ է արել փակել երկրի ամբողջ տարածքում առեւտրի կենտրոնները
Իրանի նախագահ Հասան Ռոհանին կոչ է արել փակել երկրի ամբողջ տարածքում առեւտրի կենտրոնները, հաղորդում է Mehr-ը:
Բոլոր շուկաներն ու առեւտրի կենտրոնները՝ բացառության նրանց, որոնք կապ ունեն բժշկական եւ առօրյա օգտագործման ապրանքների հետ, պետք է փակվեն մինչեւ ապրիլի 3-ը:
Ռոհանիի հետ հանդիպման ժամանակ առողջապահության նախարար Սայիդ Նամակին տեղեկացրել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի մասին:
Երկրի առողջապահության նախարարությունը հայտնել է կորոնավիրուսով վարկման 1046 նոր դեպքերի մասին: Այդպիսով, վարակման թիվը հասել է 18407-ի: Մահացել է 1284 մարդ, ապաքինվել մոտ 5979-ը: Իրանի ԱՆ-ի հաղորդմամբ՝ երկրում ժամը մեկ կորոնավիրուսով վարակվում է մոտ 50 մարդ: