«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում պացիենտի մահվան պատճառը սրտամկանի ինֆարկտն էր. Թորոսյան
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում պացիենտի մահվան պատճառը սրտամկանի ինֆարկտն էր: Այս մասին են վկայում դատաբժշկական փորձաքննության տվյալները, հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նրա խոսքով` հիվանդին տեղափոխել էին ինֆեկցիոն հիվանդանոց կորոնավիրուսի կասկածանքով: Սակայն անալիզները հերքել էին կորոնավիրուսի առկայությունը, իսկ դիահերձումը ցույց էր տվել, որ նրա մահվան պատճառը սրտի կաթվածն էր:
Հիշեցնենք, որ մարտի 17-ին «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց երկկողմանի թոքաբորբով, թոքերի այտուցով եւ շնչառական անբավարարությամբ պացիենտ էր տեղափոխվել: Լաբորատոր թեստը հիվանդի մոտ կորոնավիրուս չէր հայտնաբերել: Մասնագետներն իրականացրել էին սրտաթոքային վերակենդանացման համար անհրաժեշտ բոլոր միջոցները, լրացուցիչ բրիգադներ էին ներգրավել, սակայն, ցավոք, հիվանդի կյանքը փրկել չէր հաջողվել: