Ադրբեջանում հայտարարում են կորոնավիրուսի տարածումը կանխելու մասին
Ադրբեջանում հիմա չի դիտվում կորոնավիրուսի հետ կապված համավարակային վիճակ, որն անհանգստացրել է ամբողջ աշխարհը: Այս մասին ասել է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ Իրադա Հուսեյնովան, հայտնում է minval.az-ը:
Նրա խոսքով՝ «կորոնավիրուսի վարակի հետ կապված իրավիճակը պետության ղեկավարի լուրջ վերահսկողության տակ է»:
«Աշխարհն ընդգրկած նոր կորոնավիրուսի տարածումը երկրում կանխվել է, լիակատար վերահսկողության տակ են վերցվել սպառնալիք ներկայացնող միգրացիոն գործընթացները, դեպքերը, որոնք կարող են կարանտինային ընթացակարգ առաջացնել, բնակչության շրջանում բարձր մակարդակով լուսաբանման աշխատանք է կազմակերպված»,- ասել է նա: