Կոռոնավիրուսը խանգարում է Հայաստանում լուծել տրանսպորտի խնդիրը
Հաջորդ շաբաթվա վերջին հայտարարվելու է հանրային տրանսպորտի գնման մրցույթ: Այս մասին մարտի 19-ին Երևանի ավագանու նիստում ասել է մայրաքաղաքի առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Նրա պարզաբանմամբ՝ գործընթացի ձգձգման պատճառն այն է, որ միջազգային փորձագետներին Երևան հրավիրելու հնարավորություն չի եղել: «Պատճառը հասկանալի է, քանի որ Եվրոպայում խնդիրը (կորոնավիրուսի տարածման – խմբ.) ավելի վաղ սրվեց, և բոլոր գործողություններն ու փոխգործակցություններն իրականացվում էին առցանց»,- նշեց Սարգսյանը:
Նշենք, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ավելի վաղ հայտարարել էր, որ մրցույթը հայտարարվելու է 2020 թվականի փետրվարին, և աշնանը մայրաքաղաք է բերվելու 100 ավտոբուս: