Կանդելակին զայրացած է կորոնավիրուսի պատճառով «Եվրատեսիլ»-ի չեղարկմամբ
Թինա Կանդելակին խոսել է այս տարի «Եվրատեսիլ»-ի չեղարկման մասին։ Հեռուստահաղորդավարուհին իր տարակուսանքն է հայտնել։
«Եվրատեսիլ»-ի 65-րդ մրցույթը կարելի էր անցկացնել նաեւ կարանտինի շրջանում, համոզված է Թինա Կանդելակին։ Լրագրողը չի առաջարկում միջոցառումն անցկացնել միայն մասնակիցների եւ բեմի աշխատակիցների շրջանում։ Սակայն նա կարծում է, որ կարելի էր թողնել մրցույթի հեռուստատեսային բաղադրիչը. ժյուրիի անդամներին գնահատականի հայտ ուղարկել, ինչպես նաեւ սովորական քվեարկության կազմակերպել Եվրոպայի բնակիչների շրջանում։
Կանդելակին խոսել է նաեւ «Little Big» խմբի «UNO» երգի մասին։ Նրա կարծիքով՝ խումբը կարող էր հաղթանակ տանել, քանի որ կոմպոզիցիան մեծ հայտնիություն է ստացել։ Խմբի կողմից առաջարկված չելենջը TikTok-ում շատ հայտնի է դարձել։
Երեկ «Матч-ТВ» հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին դեղատներում «ռեյդ» էր կազմակերպել՝ ստուգելու համար՝ արդյոք մոսկովյան դեղատներում սպառվել են դիմակներն ու հականեխիչ միջոցները եւ դեղատան աշխատակցի հետ շփվել է հայերենով։