Հայաստանում տուրիստական բիզնեսը լուրջ կոլապսի մեջ է. «Նովոյե վրեմյա»
Հայաստանում տուրիստական բիզնեսը լուրջ կոլապսի մեջ է: Որ ոլորտն է ամենից շատ տուժել կորոնավիրուսից, եւ պատասխանը միանշանակ է՝ տուրիզմը: Այս մասին գրում է «Նովոյե վրեմյա» թերթը՝ զարգացնելով թեման:
«Եթե սպասարկման, առեւտրի ոլորտը, տաքսիստներն այս շաբաթվա սկզբից խնդրի հետ են բախվել, ապա տուրօպերատորները լուրջ ճգնաժամի մեջ կմնան առնվազն մեկ ամիս: Արդյունքում շատ գրասենյակներ անցել են օնլայն սպասարկման ռեժիմի, որոշ գրասենյակներ նախընտրել են փակվել: Նույնիսկ անցած երկուշաբթի, երբ դեռ երկրում արտակարգ դրություն չէր հայտարարվել, մի շարք տուրիստական գրասենյակների հետ կապ հաստատելն անհնար էր: Իսկ նրանք, ովքեր բարեհամբույր պատասխանում էին զանգին, հայտարարում էին բիզնեսում իրենց բարդ վիճակի մասին»,- նշում է թերթը:
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Նովոյե վրեմյա» թերթում: