Ջեյսոն Սթեթհեմն ու Ռոզի Հանթինգթոնը բաժանվու՞մ են
Ջեյսոն Սթեթհեմը և Ռոզի Հանթինգթոնը միասին են արդեն 4 տարի: Սակայն տեղեկություններ կան, որ մոդելի և դերասանի հարաբերությունները հարթ չեն:
26-ամյա մոդելն ու 45-ամյա Ջեյսոնը որոշել են որոշ ժամանակ չշփվել: Այժմ մոդելն իր ընկերուհիների հետ միասին հանգստանում է Իբիցայում: Կան նաև տեղեկություններ այն մասին, որ զույգի բաժանումն ունի մի քանի պատճառ: Առաջինը նրանց միջև տարիքային տարբերությունն է, իսկ երկրոդն այն է, որ մոդելը երկար է սպասել, որպեսզի Ջեյսոնը նրան ամուսնության առաջարկ անի, բայց վերջինս այդպես էլ չարեց: Բաժանման պատճառ կարող էր լինել նաև այն, որ մոդել Հանտինգտոն Ուայթլին այդպես էլ չի կարողացել դերասանին ներել այն բանի համար, որ վերջինս Մանհեթենում աղջիկների հետ էր զվարճանում: