Եվրոպական թատրոններն ու թանգարանները բացել են իրենց արխիվների հասանելիությունը
Եվրոպական մի շարք թատրոններ ու թանգարաններ բացել են իրենց արխիվների հասանելիությունը, որպեսզի կորոնավիրուսի պատճառով տանը գտնվող մարդիկ չմոռանան մշակույթի մասին, հաղորդում է RG-ը:
Այդպիսով, Բեռլինի պետական օպերան (Staatsoper Unter den Linden) անցած շաբաթ ուղիղ եթերով հեռարձակել է «Կարմեն» օպերան: Թատրոնը մտադիր է եղել եւս մեկ բեմադրություն նվիրել հեռուստադիտողներին, սակայն ստիպված է եղել հրաժարվել այդ ծրագրերից՝ կապված կարանտինային թարմացված միջոցների հետ: Սակայն դրա փոխարեն ցուցադրել է սեփական արխիվից տեսանյութեր:
Նման նախաձեռնությամբ հանդես են եկել նաեւ Վիեննայի պետական օպերան, Մադրիդի թագավորական օպերային թատորնը, Բարսելոնայի Լիսեու թատրոնը: Նրանք ինտերնետ օգտատերերին առաջարկում են վայելել այնպիսի օպերաներ, ինչպիսիք են՝ Ջակոմո Պուչչինիի «Բոհեմը», Ջուզեպպե Վերդիի «Տրավիատան», Ջոակկինո Ռոսսինիի «Սեւիլյան սափրիչը», Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը», Վինչենցո Բելլինիի «Նորման», Շառլ Գունոյի «Ռոմեո եւ Ջուլիետտան»:
Թանգարանները եւս սոցցանցերում վիդեոէքսկուրսիաներ են տեղադրել:
Նմանատիպ նախաձեռնությամբ են հանդես եկել եվրոպական մի շարք երկրներում օնլայն գրադարանները: