Նուրմագոմեդով. Ֆերգյուսոնի հետ մենամարտը պետք է տեղի ունենա, նույնիսկ եթե դա լինի ջունգլիում
Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում չեմպիոն ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովը բացառել է, որ ամերիկացի Տոնի Ֆերգյուսոնի հետ մենամարտը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով կարող է տեղի չունենալ:
«Ֆերգյուսոնի հետ մենամարտը պետք է տեղի ունենա, նույնիսկ եթե դա լինի ջունգլիում: ԱՄՆ-ում չենք կարող մենամարտել, Եվրոպայում չենք կարող, Ռուսաստան ժամանումներն արգելված են, Ասիա ևս չենք կարող մեկնել:
Կարող ենք մենամարտել Զաիրում՝ ջունգլիների մեջ (Կոնգոյի հանրապետություն), որտեղ ժամանակին մենամարտել է Մուհամեդ Ալին»,- Նուրմագոմեդովի խոսքը փոխանցում է Allboxing:
Նշենք, որ Խաբիբ Նուրմագոմեդովի և Տոնի Ֆերգյուսոնի մենամարտը նախատեսված էր անցկացնել ապրիլի 18-ին Լաս Վեգասում: Կորոնավիրուսի տարածումից հետո Նուրմագոմեդովի հայրը հայտարարեց, որ մենամարտն, ամենայն հավանականությամբ, կանցկացվի Դուբայում: