Երևանի ավագանու նիստը, մարտի 19 (Տեսանյութ)
Երեւանի ավագանին գումարել է իր 4-րդ նստաշրջանի 2-րդ նիստը: Հատկանշական է, որ նիստը անցկացվում է ոչ թե ավագանու նիստերի դահլիճում, այլ քաղաքապետարանի ճեմասրահում՝ կապված կորոնավիրուսի տարածման վտանգի հետ:
Ավագանու նիստի օրակարգում ընդգրկված է 20 հարց, այդ թվում Երեւանի զարգացման 2019 թվականի ծրագրի իրականացման հաշվետվության հաստատումը, Երեւան քաղաքի 2019 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը, նաեւ մի շարք հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու մասին հարցեր:
Օրակարգում են նաեւ Լեոնիդ Ենգիբարյանի անվան պուրակ անվանակոչելու մասին, Մահաթմա Գանդիի արձանի տեղադրմանը համաձայնություն տալու մասին, Հայաստանի նկարիչների միավորում ՀԿ-ին, Հայաստանի կույրերի միավորում հաշմանդամների ՀԿ-ին, Հայաստանի խուլերի միավորում ՀԿ-ին, Հայաստանի ժուռնալիստների միություն ՀԿ-ին, Հայաստանում գերմանական Կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության մասնաճյուղին գույքահարկի արտոնություն սահմանելու մասին: