ԵՏՀ-ն կորոնավիրուսի բացասական հետևանքների փոխհատուցման աջակցության միջոցառումներ է ներկայացրել
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը տարածաշրջանի բիզնեսի ներկայացուցիչներին աջակցության միջոցառումներ է ներկայացրել, որպեսզի օգնի փոխհատուցել կորոնավիրուսի համավարակի բացասական հետեւանքները, հայտնում է ԵՏՀ մամուլի ծառայությունը։
Միջոցառումների թվում դիտարկվում է ԵՏՄ ներկրման տուրքերի նվազեցումը՝ արտահանման պոտենցիալով բարձրտեխնլոգիական ապրանքների արտադրանքի մեջ օգտագործվող պահեստամասերի եւ նյութերի համար։ Այն հատվածների ցուցակի կազմումը, որոնց համար տուրքերը կնվազեցվեն, նույնպես պետք է ավարտվի ազգային լիազորված կարգավորողների կողմից՝ ԵՏՀ-ի հետ համագործակցությամբ։
Ծրագրվում է նաեւ ստեղծել հատուկ պայմաններ եվրասիական ոչ հումքային ապրանքների արտահանման եւ ընդհանրապես ապրանքաշրջանառության աճի համար։ Դրա համար հանձնաժողովն ու միության անդամ-պետությունները առաջնահերթ կարգով մտադիր են շարունակել առեւտրի ազատ գոտի ստեղծելու բանակցությունները երրորդ երկրների հետ, ինչպես նաեւ արագացնել առեւտրի թվայնացումը եւ արտահանման մատակարարումների ժամանակ լոգիստական վնասների նվազեցման աշխատանքը։
Խոսք է եղել նաեւ բժշկական ապրանքների ներկման տուրքերի զրոյացման մասին, այդ միջոցառումներին երկուշաբթի օրը ԵՏՀ-ն հավանություն է տվել։
Որոշակի ապրանքների ցուցակի վրա աշխատանքը, հաղորդագրության համաձայն, արդեն ավարտվում է։ Այն ներառում է առաջնային անհրաժեշտության բուժական նշանակության ապրանքներ, որոնց թվում ախտահանող միջոցների, դիմակների, ձեռնոցների, պատվաստանյութերի եւ ախտորոշման հավաքածուների արտադրության մեջ օգտագործվող ապրանքներ եւ բաղադրիչներ են եւ որոշ սարքավորումներ։
Ինչպես նշել է ԵՏՀ առեւտրի նախարար Անդրեյ Սլեպնեւը, բոլոր միջոցառումները պետք է լինեն ստուգված եւ հասցեական, որպեսզի նվազեցվի մաքսային պաշտպանությունը հենց այն ոլորտներում, որտեղ դա իսկապես անհրաժեշտ է։