«Ժամանակավոր պաշտոնակատար» բառակապակցությունը կհանվի. Վարչապետը որոշել է՝ ովքեր կնշանակվեն ոստիկանապետ և ԱԱԾ ղեկավար
Ոստիկանապետի պարտականությունները կատարողը կնշանակվի ոստիկանապետ, ԱԱԾ տնօրենի պարտականությունները կատարողը՝ ԱԱԾ տնօրեն։ Այս մասին երեկ «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ որոշումն ինքն արդեն կայացրել է։
Նշենք, որ վարչապետը նշանակումները կանի այսօր։
Նշենք նաև, որ ներկայումս ԱԱԾ տնօրենի ԺՊ–ն Էդուարդ Մարտիրոսյանն է, ոստիկանապետի ԺՊ–ն՝ Արման Սարգսյանը։