«Նորք» ինֆեկցիոնում մահացած տղամարդը աշխատել է ԱԻՆ-ում
«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում երկկողմանի թոքաբորբից մարտի 17-ին մահացած 49-ամյա տղամարդը աշխատել է ԱԻՆ-ում՝ որպես Արմավիրում հրդեհային և տեխնիկական անվտանգության վարչության գլխավոր մասնագետ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Էդմոն Զարգարյանը։
«Առողջ տղամարդ էր, հանկարծակի թոքաբորբ է ունեցել, սրտի կաթվածից է մահացել»,- հայտնեց նա։
Նշենք, որ առողջապահության նախարարությունը հայտնել է, որ տղամարդու մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել։