Փիփերթ՝ սխտոր-մածունով․ Փաշինյանի «հակակորոնավիրուսային մենյուն» (Տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ երեկոյան իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ, որում ցույց է տալիս, թե ինչպես է իրենց ընտանիքը անցկացնում երեկոները կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում։
Նախ վարչապետը ցույց է տվել իրենց տան ամենափոքրի՝ Արփիի պարը, ապա տեղափոխվել խոհանոց եւ բոլորին առաջարկել իրենց նման օգտվել գարնանային ճաշացանկից։ Վարչապետը նախ փորձեց տիկնոջ՝ Աննա Հակոբյանի պատրաստած փիփերթով ապուրը՝ սխտոր-մածունով, ապա տապակած սունկը՝ նույնպես սխտոր-մածունով, որը նրա խոսքով ուտում են միայն Իջեւանում եւ վերջում՝ տրորած եղինջ։ Վարչապետը նաեւ գինի լցրեց եւ խմեց Հայաստանի եւ Արցախի կենացը՝ առողջություն մաղթելով կորոնավիրուսով վարակվածներին։