Մաքգրեգորը խոստովանել է, որ լիովին պատրաստ չի եղել Խաբիբի հետ մենամարտին
Խառը մենամարտերի 2 քաշային կարգում նախկին չեմպիոն իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը նշել է՝ ինչու 2018 թվականին չի կարողացել հաղթանակ տանել ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովի նկատմամբ:
«Պետք է խոստովանեմ, որ Խաբիբի հետ մենամարտին չէի պատրաստվում այնպես, ինչպես դա պետք է անեի: Ես բաց էի թողում մարզումները, չէի սնվում ճիշտ սննդակարգով, անվանեք դա այնպես, ինչպես կցանկանաք:
Վստահ եղեք, որ այլևս երբեք չեմ կրկնի այդ սխալը: Ես հիմա մարզվում եմ օր ու գիշեր, չեմ օգտագործում վնասակար սնունդ և պատրաստվում եմ ռևանշի»,- Մաքգրեգորի խոսքը փոխանցում է Bleacher Report-ը:
Հիշեցնենք, որ 2018 թվականի հոկտեմբերին Խաբիբ Նուրմագոմեդովը խեղդող հնարքով հաղթանակ տարավ Քոնոր Մաքգրեգորի նկատմամբ՝ պահպանելով թեթև քաշային կարգում չեմպիոնի գոտին: Նուրմագոմեդովից կրած պարտությունից հետո Մաքգրեգորն առաջին մենամարտը անցկացրեց այս տարվա հունվարին և 40 վայրկյանում հաղթանակ տարավ ամերիկացի Դոնալդ Սերոնեի նկատմամբ: