Թուրքիայի իշխանությունները 24 մարդու են ձերբակալել սոցցանցերում կորոնավիրուսի մասին գրառումների պատճառով
Թուրքիայի իշխանությունները 24 մարդու են ձերբակալել սոցցանցերում կորոնավիրուսի մասին «կեղծ եւ սադրիչ» գրառումների պատճառով, հաղորդում է Ahval-ը՝ հղում անելով Թուրքիայի ՆԳՆ-ին:
ՆԳՆ հայտարարության համաձայն՝ ընդհանուր առմամբ 137 կասկածյալ է հայտնաբերվել, ձերբակալվել է նրանցից 24-ը:
Երեկ Թուրքիան հայտարարել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքի եւ վարակման 51 նոր դեպքի մասին: Այդպիսով, Թուրքիայում վարակվածների թիվը հասել է 98-ի:
Թուրքիայի կառավարությունը որոշում է ընդունել դադարեցնել մզկիթներում աղոթքները, փակել ռեստորանները, սրճարանները, կինոթատրոնները, հարսանեկան արարողության և այլ միջոցառումների վայրերը: Արգելվել են նաեւ 20 երկրներից չվերթները: