«Ուրալյան ավիաուղիները» չեղարկել են դեպի Երեւան մի շարք չվերթներ
«Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերությունը չեղարկել է դեպի Հայաստան, Տաջիկստան, Ղրղզստան, Ադրբեջան եւ այդ երկրներից չվերթները, հաղորդում է ավիաընկերության մամուլի ծառայությունը:
Թռիչքների ծրագիրը շտկվել է՝ կապված արտասահմանցիների մուտքի ՌԴ կառավարության արգելքի, ինչպես նաեւ ԱՊՀ երկրներ արտասահմանցիների մուտքի արգելքի հետ:
Ավիաընկերության տեղեկություններով՝ սկսած մարտի 17-ից չեղարկվել են Ուֆայից, Կազանից, Կրասնոդարից, Չելյաբինսկից, Դոմոդեդովոյից, Նիժնեվարտովսկից, Կրասնոյարսկից, Սանկտ Պետերբուրգից, Սամարայից Երեւան, Հաջենտ, Դուշանբե, Կուլյաբ, Բիշքեկ, Օշ, Բաքու եւ հակառակ ուղղությամբ չվերթները: