Կորոնավիրուսի կանխարգելման հաշվին փոխանցվել է 45 763 615.10 դրամ
ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 18.03.20թ. ժամը 18:00-ին մուտքերը կազմել են 45 763 615.10 դրամ, ընդհանուր քանակը 280 վճարում: