Maroon 5-ի հիթերն ու Ադամ Լեւինի խոստովանությունները. երգիչն այսօր նշում է 41-ամյակը (Տեսանյութեր)
Ամերիկացի հայտնի երգիչ Ադամ Լեւինն այսօր՝ մարտի 18-ին, նշում է ծննդյան 41-ամյակը: Նրան երաժշտասերները ճանաչում են՝ որպես հանրահայտ Maroon 5 խմբի մենակատար, որոնց ցանկացած երգ վերածվում է հիթի եւ միանգամից դառնում հանրաճանաչ:
Լեւինն իր երաժշտական կարիերան սկսել է 1994 թ-ից՝ հանդես գալով տարբեր խմբերում, իսկ 2001-ից մինչ այսօր շարունակում է երգել Maroon 5-ի կազմում:
Նա նաեւ առողջ ապրելակերպի կողմանակից է եւ ակտիվորեն զբաղվում է յոգայով:
Կար ժամանակ, երբ Ադամն ընդհանրապես չէր մտածում ամուսնության մասին, սակայն վստահ էր, որ դրա մասին իր պատկերացումները կփոխվեն, երբ հանդիպի այն միակին, որը կփոխի իր կյանքը: 2014 թ-ից աշխարհի ամենասեքսուալ տղամարդկանցից մեկը համարվող Լեւինն ամուսնացած է մոդել Բիաթի Փրինսլոուի հետ:
Երգչի հայտնի մեջբերումներից մի քանիսը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
«Մինչ բեմ բարձրանալը ես ձեւացնում եմ, թե իբր ինձ բոլորը սիրում են»:
«Իմ աշխատանքը նշանակում է, որ ես ամբողջ գիշեր զբաղված եմ»:
«Չգիտեմ՝ արդյոք հնարավո՞ր է ապրել ռոք՛ն ռոլի ռիթոմով եւ լինել ռոմանտիկ»:
«Լավ, խոստովանեմ՝ ես յոգայով զբաղվում եմ նրա համար, որովհետեւ դասերին միշտ գեղեցիկ կանայք են ներկա լինում»:
«Կարծում եմ՝ ես արժանի եմ նրան, ինչ ունեմ, ոչինչ չափազանցված չէ»:
«Ես բարձր ինքնագանահատական ունեմ եւ չեմ կարծում՝ դա թաքցնելու կարիք կա»:
«Ինձ միշտ էլ թվացել է՝ այս կյանքում փոքր-ինչ սխալ դասավորություն ունեմ»:
«Շատ բաներ կան, որոնք ինձ զերծ են պահում ամուսնանալուց, բայց ես հավատում եմ, որ կգա մի օր, երբ ամուսնությունն ինձ համար իմաստ կունենա»::
«Տղամարդիկ կարիք ունեն ապրելու եւ շնչելու կանանց»:
«Երբ դու փոփ աստղ ես, պարտադիր չէ, որ խելացի լինես, որպեսզի մարդկանց աչքին ինտելեկտուալ երեւաս»: