Մեր հայրենակիցների տներում ահռելի մեծ քանակությամբ ալկոգել է կուտակված. վարչապետ
Ալկոգելի եւ սպիրտի պակաս կա դեղատներում։ Այս մասին այսօր՝ մարտի 18-ին, ֆեյսբուքյան լայվով ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Երեկ դեղատներում շրջայցի արդյունքում արձանագրեցինք, որ ալկոգելի եւ սպիրտի պակաս կա դեղատներում։ Պարզել եմ, ար Հայաստանում օրը 11 հազար լիտր սպիրտ է վերամշակվում, դրա մոտ կեսը գնում է ալկոգելի արտադրությանը։ Այն դեղատներում, որտեղ ալկոգել չկա, վկայում են այն մասին, որ ալկոգելի մասով մենք խուճապային գնումների հետ ենք գործ ունեցել եւ մեր հաշվարկները ցույց են տալիս, որ արտադրության եւ վաճառքի տվյալները մեր հայրենակիցների տներում ահռելի մեծ քանակությամբ ալկոգել է կուտակված»,- ասաց Փաշինյանը եւ հավելեց, որ այս պահին Հայաստանում ամբողջ ծավալով ալկոգել է արտադրվում։
Նշենք, որ քիչ առաջ Փաշինյանը հայտնեց, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 84-ի։ 444 մարդ մեկուսացված են եւ 799 մարդու հորդորել են ինքնամեկուսացվել։