Կորոնավիրուսը մեզ համար անցնում է շատ թեթև սցենարով. վարչապետ
Կորոնավիրուսը մեզ համար անցնում է շատ թեթեւ սցենարով։ Այս մասին այսօր՝ մարտի 18-ին, ֆեյսբուքյան լայվով ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեր այն հայրենակիցները, ովքեր տարիքային առումով գտվում են ռիսկային գոտում, իրենք լավ են եւ գանգատներ չունեն։ Առողջապահության նախարարությունը վստահեցնում է, որ այս պահին ռիսկային տարիքային խմբի հետ կապված ոչ մի խնդիր չենք ունենա։ Այս պատմությունը ցույց է տալիս, որ անհատական սոցիալական պատասխանատվությունն է յուրաքանչյուրիս։ Եթե ունեք ջերմություն, ապա ինքնամեկուսացվեք, եթե ընտանիքով ունեք ջերմություն, ապա ընտանիքով մեկուսացեք»,- ասաց վարչապետը եւ հավելեց, որ այս պահին երկրում իրավիճակը կառավարելի է։
Նշենք, որ քիչ առաջ Փաշինյանը հայտնեց, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 84-ի։ 444 մարդ մեկուսացված են եւ 799 մարդու հորդորել են ինքնամեկուսացվել։