Այսօրվանից Հայաստանի և Իրանի միջև կթույլատրվի որոշ հումքատեսակների փոխադրումը. Նախարարություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօրվանից Հայաստանի եւ Իրանի միջեւ սահմանվում են որոշակի բացառություններ երկու երկրների միջեւ տնտեսական նշանակություն ունեցող ապրանքների փոխադրման մասով։
Կառավարությունից հայտնում են, որ մարդասիրական օգնության շրջանակներում փոխադրվող լրացուցիչ ապրանքների եւ դրանց փոխադրման ընթացակարգի սահմանման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարության 2020 թվականի փետրվարի 24-ի որոշման մեջ իրականացվել են փոփոխություններ, որոնցով թույլատրվում է որոշ հումքատեսաների շրջանառությունը ՀՀ-ի եւ ԻԻՀ-ի միջեւ:
Փոխադրումներն իրականացվելու են «Մեղրի» անցումային կետի վարչական շենքի եւ կամուրջի միջեւ գտնվող տարածքում փոխաբեռնման միջոցով՝ Պետական եկամուտների կոմիտեի, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության եւ Ազգային անվտանգության ծառայության հսկողության ներքո:
Այս ապրանքային կոդերով գործունեություն ծավալող տնտեսվարողները պետք է դիմեն Պետական եկամուտների կոմիտեին, որը, ստանալով Էկոնոմիկայի նախարարության համաձայնությունը, թույլտատրում է ապրանքների փոխադրումը։
Ավելի վաղ թույլատրվել էր բժշկական նշանակության որոշ ապրանքների փոխադրումը:
Ապրանքների ցանկը՝ կից։