Թրամփը բավարար թվով պատվիրակների ձայներ է ստացել՝ հանրապետականների թեկնածուն դառնալու համար
ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի ստացել է բավարար թվով պատվիրակների աջակցությունը նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության կողմից թեկնածու առաջադրվելու համար: Այս մասին են վկայում երեքշաբթի Իլինոյս եւ Ֆլորիդա նահանգներում տեղի ունեցած առաջնային ընտրությունների (փրայմերիզների) արդյունքների հիման վրա CNN հեռուստաալիքի կատարած եզրակցությունները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Երկու նահագներում էլ Թրամփը սպասելի հաղթանակ է տարել եւ ներկայումս ստացել է 1301 պատվիրակների ձայները: Օգոստոսի 24-27-ը Շառլոտ քաղաքում (Հյուսիսային Կարոլինա նահանգ) անցկացվելիք Հանրապետական կուսակցության համագումարում թեկնածու առաջադրվելու համար անհրաժեշտ է ստանալ ակտիվիստների ժողովների եւ առաջնային ընտրությունների արդյունքներով պատվիրակված 2441 մասնակիցներից 1276-ի ձայները:
ԱՄՆ նախագահի 59-րդ ընտրությունները տեղի են ունենալու նոյեմբերի 3-ին: