Կորոնավիրուսն ու Գալուստյանի չինական «գենը»
Դերասան, հումորիստ Միխայիլ Գալուստյանը որոշել է «թեստ» անցկացնել ու ամենահայտնի հավելվածներից մեկի օգնությամբ որոշել իր ազգությունը։
Պարզվել է, որ Միխայիլ Գալուստյանը 55 տոկոսով հայ է, 29 տոկոսով՝ ռուս, 12 տոկոսով՝ իտալացի եւ 4 տոկոսով չինացի։ «Գլխավորը հայի վերահսկիչ փաթեթ կա՝ 55 տոկոս։ Թեեւ վերջին ազգությունը հարցեր է առաջացնում»,- Instagram-ի իր էջում գրել է դերասանը։
Գալուստյանի հրապարակման մեկնաբանություններում հետեւորդները նրա թեստում չինական «գենը» կապել են կորոնավիրուսի համաճարակի հետ եւ կատակել, որ հումորիստին հարկավոր է «արտաքսել»։