Վերա Բրեժնևան Իտալիա է մեկնել՝ տարհանելու դստերը
Երգչուհի Վերա Բրեժնեւան իր միկրոբլոգում հերթական հրապարակումն է արել կորոնավիրուսի թեմայով։ Լուսանկարում «Վիա Գրա» խմբի նախկին մենակատարը սպորտային կերպարում է եւ չի մոռացել բժշկական դիմակ կրելու մասին։ Բնականաբար, հայտնի պրոդյուսերի կնոջ ընտրությունը կանգ է առել ոճային աքսեսուարի վրա։ Բացի այդ՝ արտիստը բողոքել է, որ այդպիսի հանդերձանք իրեն հարկավոր է մշտական թռիչքների համար։
«Կարանտինը բոլորի համար մեկն է։ Ես մարտին թռել եմ իմ բոլոր 10 թռիչքները։ Եվ հականեխիչ միջոց։ Հիմա տանն եմ։ Կիսվեք հնարքներով»,- իր հրապարակումն այսպես է մակագրել Բրեժնեւան։
Ըստ ամենայնի՝ հոգատար մայրիկը շտապել է դուրս բերել կրտսեր դստերը, որը մինչ այդ Իտալիայոմ էր գտնվում։ Սակայն եվրոպական երկրում կորոնավիրուսի հետ կապված համաճարակային իրավիճակն այնքան լուրջ մասշտաբներ է ստացել, որ մայրիկը ստիպված է եղել անձամբ մեկնել նրա ետեւից։ Վերա Բրեժնեւայի ավագ դուստրը փետրվարի վերջին գտնվում էր ԱՄՆ տարածքում։
Միայն թե ոչ բոլոր հետեւորդներն են գնահատել Բրեժնեւայի մոբիլությունը՝ նրա պահվածքն անպատասխանատու անվանելով։ «10 թռի՞չք։ Կներեք, բայց ինձ թվում ա, որ դա անպատասխանատվություն է։ Աշխարհում համավարակ է հայտարարված, որն առնչվում է նաեւ մեր երկրին, իսկ «դուք թռչում եք»։ Նաեւ հագուստի երանգի «գլամուրային» դիմակներ ենք պատրաստում… կներեք, բայց ես ձեր մասին ավելի լավ կարծիքի էի»,- զայրացել է օգատատերերից մեկը։
Տեսանյութը՝ այստեղ: