24-ամյա գեղեցկուհին ամուսնացել է 41-ամյա արքայազնի հետ
Ամռան վերջին օրը նշանակալից էր ոչ միայն Մոնակոյի արքայազն Անդրեա Կազիրագիի և Տատյանա Սանտո Դոմինգոյի համար, այլև այդ օրը կայացավ միլիոնատեր Ագա Հան 4-րդի մեծ տղայի՝ 41-ամյա Ռահիմ Ագա Հանի և գեղեցկուհի մոդել 24-ամյա Քենդրու Սփիրսի հարսանեկան արարողությունը: Հարսանիքը տեղի է ունեցել Ժնևում: Պահպանվել էին մահմեդական բոլոր ավանդույթները:
Հարսի զգեստը եղել է հայտնի "ManavGangwani"-ի ապրանքանիշից: Հարսն իր միկրոբլոգում շնորհակալություն է հայտնել զգեստի դիզայներին և իր ընկերուհուն՝ Նաոմի Քեմբելին, ում միջոցով նա ծանոթացել էր իր զգեստի դիզայների հետ: