Հունաստանում կարանտինը խախտողները դատապարտվել են ազատազրկման
Հունաստանում դաստարանները կորոնավիրուսի կարանտինը խախտողների համար մինչեւ 18 ամսվա ազատազրկման եւ տուգանքների առաջին դատավճիռներն են կայացրել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Կալանավորվածների գործերը քննում են հատուկ դատարանները, որոնք մեղադրանքներ են ներկայացնում հանցանքի վայրում բռնված անձանց։
Մարտի 12-ից սկսած՝ ոստիկանությունը ձերբակալել է 143 մարդու, որոնք արգելքը խախտելով՝ բացել են սրճարանները, գինետները եւ վարսավիրանոցները։
Աթենքում մարտի 15-ին ձերբակալվել է 31 մարդ, որնցից 29-ի հանդեպ գործ է հարուցվել։