ԵՄ սահմաններին կորոնավիրուսի պատճառով սահմանափակումներ մտցնելը կազդի Հունաստանում փախստականների «ահավոր եւ վտանգավոր» ճամբարներից հարյուրավոր երեխաների փոխադրման ծրագրերի վրա
ԵՄ սահմաններին կորոնավիրուսի պատճառով սահմանափակումներ մտցնելը կազդի Հունաստանում փախստականների «ահավոր եւ վտանգավոր» ճամբարներից հարյուրավոր երեխաների փոխադրման ծրագրերի վրա, երեքշաբթի օրը հայտարարել է ՄԱԿ Մանկական հիմնադրամի բարձրաստիճան աշխատակիցը, հայտնում է Reuters-ը։
«Սահմանային տեղափոխման ժամանակավոր դադարեցումը ԵՄ-ի ներսում անխուսափելիորեն կազդի այն բանի վրա, թե երբ եւ ինչպես խոցելի երեխաները Հունաստանից կտեղափոխվեն Գերմանիա, Ֆինլանդիա եւ այլ պետություններ»,- գրել է Եվրոպայում փախստականների եւ միգրանտների գործերով համակարգող Աֆշան Խանը։
Նա երկրներին կոչ է արել ուսումնասիրել «այդ երեխաների տեղափոխումն արագացնելու բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի իրենք դա սկսեն, հենց որ սահմանները բացվեն»։