Եվրոպայում առանց կորոնավիրուսի երկիր չի մնացել
Եվրոպայում առանց կորոնավիրուսի երկիր չի մնացել՝ վերջինը Չեռնոգորիայում են հայտնաբերվել հիվանդության առաջին դեպքերը, միանգամից երկուսը, հայտնել է երկրի վարչապետ Դուշկո Մարկովիչը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Չեռնոգորիայի իշխանությունները ուսումնական հաստատությունները մարտի 16-ից 15 օրով փակելու, բոլոր զանգվածային միջոցառումները արգելելու, չեռնոգորցիների երկրից դուրս գալու արգելքի եւ ժամանողների ստուգման որոշում են կայացրել։ Բացի այդ որոշվել է մինչեւ ապրիլի 2-ը արգելել զբոսաշրջային նավերի մուտքը Չեռնոգորիայի նավահանգիստներ։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին COVID-19 կորոնավիրուսի բռնկումը համավարակ էր հայտարարել։ Աշխարհում վարակված է ավելի քան 173 000 մարդ՝ 152 երկրներում, ավելի քան 7000 մարդ մահացել է։