Դևիդ Բեքհեմն ու տղաները՝ «Արսենալի» և «Տոտենհեմի» խաղին
Դևիդ Բեքհեմի տղաներին կարող են նախանձել բոլոր աշակերտները:
Սեպտեմբերի 1-ին Դևիդ Բեքհեմի տղաները՝ Ռոմեոն, Քրուզը և Բրուկլինը, դպրոց գնալու փոխարեն, գնացել են ֆուտբոլ դիտելու: Բանն այն է, որ Դևիդի տղաներից մեկի՝ Ռոմեոյի ծննդյան օրը հենց սեպտեսմբերի 1-ին է, այդ պատճառով էլ Դևիդը երեխաներին որոշել էր տանել ֆուտբոլ դիտելու: Նրանք ուշադրությամբ հետևում էին «Արսենալի» և «Տոտենհեմի» միջև տեղի ունեցող խաղին: Պետք է նշել, որ Դևիդն ու Վիկտորյան շատ մեծ ուշադրություն են դարձնում այն բանին, որ իրենց երեխաները մասնակցեն բոլոր սպորտային միջոցառումներին: