Թուրք նախարարը հայտնել է երկրում կորոնավիրուսով վարակվածների թվի աճի մասին
Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոչը հայտնել է երկրում կորոնավիուսով վարակվածների թիվը։
Թուրքական Mıllıyet—ի փոխանցմամբ՝ Թուրքիայի առողջապահության նախարարը նշել է, որ Թուրքիայում վարակվածների թիվը հասել է 47–ի։ Նա շեշտել է, որ վարակվածների մեծ մասը Եվրոպայից են եկել, միայն 3–ը՝ Մեքքայից՝ ուխտագնացությունից։