Դերասան Իդրիս Էլբան հայտնել է, որ իր կողմից հանձնված կորոնավիրուսի թեստը դրական է
Դերասան Իդրիս Էլբան հայտնել է, որ իր կողմից հանձնված կորոնավիրուսի թեստը դրական է։ 47-ամյա դերասանն արդեն իսկ մեկուսացված է կնոջ հետ, հիվանդությունն առայժմ ոչ մի կերպ չի արտահայտվում։
Էլբան պարզաբանել է, որ որոշել է ստուգել Covid-19-ի առկայությունը, քանի որ շփվել է մարդու հետ, որը հիվանդ է եւ երկրպագուներին կոչ է արել առավելագույնս զգույշ լինել ու ուշադրությամբ հետեւել առողջությանը՝ չմատնվելով խուճապի եւ հոգ տանել մտերիմների մասին։
Դերասանը հետեւում է հիգիենայի եւ զգուշավորության բոլոր կանոններին՝ մյուսներին չվարակելու համար։