Իտալիայում 3.9 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Երեքշաբթի երեկոյան Իտալիայի հարավում գտնվող Կալաբրիա շրջանում 3.9 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Իտալիայի երկրաֆիզիկայի եւ հրաբխագիտության ազգային ինստիտուտը (Ingv), փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Սեյսմոլոգները գրանցել են ավելի քան տասը ցնցում: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Տիրենյան ծովում` Կալաբրիայի արեւմտյան ափի մոտ, երկրի մակերեւույթից 33 կմ խորության վրա: Երկրի տատանումները հստակ զգացվել են տարբեր բնակավայրերում, այդ թվում` Կոզենցա, Կատանձարո եւ Ռեջո-դի-Կալաբրիա խոշոր քաղաքներում: Մարզային հրշեջ ծառայության աշխատակիցների խոսքով՝ զոհեր եւ ավերածություններ չկան: