Կորոնավիրուսով է վարակվել «Գահերի խաղում» Թորմունդի դերակատար Քրիսթոֆեր Հիվյուն
Նորվեգացի դերասան Քրիսթոֆեր Հիվյուն, որը «Գահերի խաղը» սերիալում (Game of Thrones, 2011-2019) մարմնավորել է Թորմունդ Հսկայամահին, վարակվել է նոր տեսակի կորոնավիրուսով: Այս մասին երկուշաբթի երեկոյան հայտնել է դերասանն ինքը իր Instagram-յան էջում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ցավոք, այսօր ինձ մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Ես ընտանիքիս հետ տանը կինքնամեկուսացվեմ այնքան ժամանակ, որքան պահանջվի»,- նշել է Հիվյուն: Դերասանը նշել է, որ հիվանդության ընթացքը թեթեւ է, իր մոտ նկատվում են մրսածության միայն թեթեւ ախտանիշներ:
Հիվյուն ծնվել է 1978 թվականի դեկտեմբերի 7-ին Օսլոյում: 2004 թվականին դանիական Օրհուս քաղաքում ավարտել է Ռուսական թատերական արվեստի ինստիտուտի մասնաճյուղը:
Ավելի վաղ կորոնավիրուսի ախտոոշման թեստի դրական արդյունքի մասին էին հայտնել դերասաններ Թոմ Հենքսը, Օլգա Կուրիլենկոն եւ Իդրիս Էլբան: