Ռոբի Ուիլյամսին արգելել են մոտենալ կնոջն ու չորս երեխաներին (Տեսանյութ և լուսանկարներ)
46-ամյա Ռոբի Ուիլյամսն Ավստրալիայից Լոս Անջելես է վերադարձել. երաժիշտը կարանտինի մեջ է գտնվում։ Իրավիճակը բարդացնում է այն, որ առանձնատանը գտնվում են նաեւ նրա 40-ամյա կինը՝ Այդա Ֆիլդը եւ չորս երեխաները։ Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով շատ հայտնիներ անվտանգության միջոցներ են կիրառել, սակայն ձգտում են պահպանել դրական տրամադրվածությունը։
Ռոբի Ուիլյամսի կինը ցույց է տվել՝ ինչ ելք են իրենք գտել բարդ իրավիճակից։ Երգիչը որոշել է հարազատներից հեռավորություն պահպանել։ Թե ինչ տեսք ունի դա, Աիդան ցույց է տվել հետեւորդներին։ Դերասանուհին հոլովակ է հրապարակել, որում Ռոբին կանգնած է առանձանատան պատուհանների տակ։ Աիդան, պատշգամբում կանգնած, ծիծաղում է։ Նա ամուսնուն ու իրեն համեմատում է Ռոմեոյի եւ Ջուլիետի հետ։ Ինչպես եւ շեքսիպիրյան հերոսներին, այնպես էլ աստղային սիրահարներին չի կարելի միասին լինել, համեյան դեպս, որոշակի ժամկետով։
Տեսանյութն՝ այստեղ:
«Ռոմեո, որտե՞ղ ես»,- կատակելով հարցնում է Աիդան։ Ի պատասպան Ռոբին ասում է. «Այստեղ՝ ներքեւում»։ Պարզվում է՝ ամուսինների ռոմանտիկ շփմանը հարեւան սենյակից հետեւում է նրանց 7-ամյա դուստրը՝ Թեոդորան։ Ռոբին դստերն արգելում է պատշգամբ դուրս գալ՝ անհանգստանալով նրա առողջության համար։
Ֆիլդն ընդգծել է, որ սա ամենամոտ հեռավորությունն էր, որով վերջին շրջանում ինքն ու ամուսինը շփվել են։ Հոլովակի ավարտին զույգը պայմանավորվում է հանդիպել ներքեւում՝ այգում։ Աիդան Ռոբիին խնդրում է այնտեղ չհասնել շենքի միջով, այլ շրջանցել առանձնատունը։
Հետեւորդներին հիացրել է տեսանյութը։ Նրանք զույգին գովել են խնդրին պատասխանատու վերաբերմունքի համար եւ շնորհակալություն հայտնել դրական տրամադրվածության համար։ «Դուք այնքան լավն եք։ Կեցցեք, որ պահպանում եք հեռավորությունը», «Ռոմանտիկան ու ծիծաղը լավագույն դեղամիջոցներն են», «Սա հիասքանչ է, դուք շատ լավն եք», «Անմենալավերը»,- գրել են հետեւորդները։