Հայաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասավ 64-ի. 12 նոր դեպք է հաստատվել
Մարտի 17-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, իրականացված կորոնավիրուսային հիվանդության թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 12 դեպք, որոնցից 6-ը փոխկապակցված է Էջմիածնի դեպքի հետ, իսկ մյուս 6-ը՝ արտադրամասի: Վերջններս ի սկզբանե եղել են մեկուսացված:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը՝ հավելելով, որ հանրագումարով այս պահին ունենք հաստատված 64 դեպք, որոնցից 1-ը առողջացել է:
Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում՝
✅Խուսափե՛լ շնչառական վարակներով հիվանդների հետ շփումից, անհնարինության դեպքում օգտագործե՛լ անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ)
✅Հաճախակի լվանալ ձեռքերը առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ և տուն մտնելուց հետո
✅Գրիպանման երևույթների առկայության դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ, դիմե՛լ բժշկի:
✅Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն՝ 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն»՝ 060838300 հեռախոսահամարներով: